25 11 2021

Պետք է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը գան կոնսենսուսի․ Չալաբյան



Ակնհայտ է, որ առանց խաղաղության պայմանագրի Ադրբեջանի հետ սահմանազատման իրականացումը բերելու է մեր առանցքային ազգային իրավունքների ոտնահարման, այսինքն առաջին հերթին դա բերելու է դե ֆակտո ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում  Արցախի Հանրապետության  անկախության համար հետագա պայքարից և երկրորդը նույնիսկ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման տեսանկյունից դա կարող է բերել խնդիրների, որոնք մեր համար երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմավարական բարդություններ են առաջացնելու՝ մասնավորապես ճանապարհների վերահսկողությունը, ռազմավարական դիրքերի նկատմամբ վերահսկողությունը և այլն։ Այս ամսին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքակամն գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Ուստի ակնհայտ է, որ այս պահին սկսել սահմանազատման որևէ գործընթաց, առանց ունենալու համապարփակ պայմանագիր, ժամանակավրեպ է և մեր ազգային շահերին հակասող»,-ասաց Չալաբյանը։

Չալաբյանի խոսքով, պետք է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը գան կոնսենսուսի՝ բանակի վերականգման շուրջ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ