«Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների վերաբերյալ:Նիստին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, զինվորականներ, հասարակական և մտավորական գործիչներ, փորձագետներ:
Հիմնական ելույթի իր խոսքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, դրանից բխող հետևանքներին և այլն։
«Խորհուրդ կտայի այս պահին մանրակրկիտ ուսումնասիրել ՄԻՊ զեկույցը , որտեղ մանրամասն նշված են այն գյուղերը , բնակավայրերը, արոտավայրերը, կենսական նշանակության օբյեկտները, որոնք հայտնվել են Ադրբեջանի ազդեցության տակ։ ՀՀ իշխանությունները փոխարեն արժանապատիվ պաշտպանության և դրա համար համախմբման պահանջարկ ձևավորեն, կեղծ օրակարգով «Խաղաղութայն դարաշրջանի» պահանջարկ են ձևավորում, և փոխարեն ՀՀ շահերից բխող միջոցառումներ իրականացնեն, անհասկանալի է ում շահերն են պաշտպանում՝ դիվանագիտական և բանակցային ռեսուրսի թերի գործադրումով և ռազմավարական գործընկերնի հետ ոչ սկզբունքային, անհետևողական հարաբերություններ հաստատելով»,-ասաց Սեյրան Օհանյանը։
« Մեր երկրի իշխանությունները կատարում են թուրք-ադրբեջանական թելադրանքը, դեռ ավելին, սահմնանում համապատասխան պաշտպանություն չիրականացնելով մեծ ոգևորությամբ են խոսում այլընտրանքային ճանապարհների մասին, գյուղերի մասին, որտեղ բնակչության համապատասխան թվաքանակ գոյություն ունի , չհասկանալով, որ հետագայում ստիպված են լինելու այլընտրանքային գյուղեր կառուցել ․ այնուամենայնիվ չգիտեմ այլընտրանքային Երևանը որտեղ է լինելու»,-նշեց Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանմյանը նաև հատկանշեց փաստը, որ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից որևէ մեկն այդպես էլ բացատրություն չտվեց, թե ինչու եղավ մեկօրյա պատերազմը, ինչ հաջորդեց և նախորդեց դրան․
«Փաստն այն է, որ ունեցանք զոհեր, վիրավորներ, գերիներ, իսկ Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք , այսինքն տեղի ունեցավ սահմանագծում՝ արյունով»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Ամփոփելով խոսքը Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ-ը չունի միջ․ իրավական պարտավորվածություն ՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով սահմանագծման ու սահմանազատման գործընթաց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը