Պատի՛վ ունենք
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում տպագրել է Apple ընկերությունից ստացած նամակը, որով հավաստվում է, որ «հայաստանյան գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խստագույնս դատապարտում է իշխանությունների որդեգրած գործելաոճը` գտնելով, որ այն հակասում է մարդու հիմնարար ազատությունների սկզբունքին, երկիրը բռնապետություն տանելու փորձ է, ձղաձգումների մեջ հայտնվածների վարքագիծ, իսկ նախկին ղեկավարին գաղտնալսելը` ենթադրաբար չունենալով ստուգման ենթակա օրինական հիմքեր, ողջամիտ կասկած, անվտանգության սպային առնվազն պատիվ չբերող արարք է: Վստահ ենք, որ սա բացառիկ դեպք չէ, կարող է կիրառվել քաղաքական իշխանությունների համար թվացյալ վտանգ ներկայացնող յուրաքանչյուր անձի, այդ թվում մեր նկատմամբ:
Հայաստանը ժողովրդավարական զարգացումների ճանապարհից հետ պահելը դատապարտված է ձախողման, իսկ ապօրինի յուրաքանչյուր գաղտնալսման դեպք իշխանափոխության արդյունքում դառնալու է քննության առարկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը