13 04 2024

Լավ է, որ ԱԱԾ սահմանապահին չեն հանձնել ադրբեջանին․ պահեստազորի սպաների միություն

Լավ է, որ ԱԱԾ սահմանապահին չեն հանձնել ադրբեջանին․ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԼԱՎ Է, ՈՐ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻՆ ՉԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԱԱԾ վերջին հաղորդագրությունից դատելով՝ պետք է գոհունակություն հայտնել, որ իբր խախտում արած ՀՀ սահմանապահը չի հանձնվել ադրբեջանական կողմին այնտեղ պատասխանատվության ենթարկվելու համար՝ չէ՞ որ այդպես էլ կարող է լինել։ Միայն սա արդեն իսկ մեծ նվաճում է մեր այս պարտվողական օրերում․․․

Ակամայից մտաբերում ես ՀՀ այն չորս դիրքապահներին, ովքեր մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների կողմից առանց որևէ ափսոսանքի, ղզղջման գնդակահարվեցին մեր իսկ դիրքերում, խաղաղ ծառայություն իրականացնելիս։

Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, այն պարզապես վարվող պետական քաղաքականության արդյունք է, հետևանք, որին ԱԱԾ-ն միայնակ չի կարող դիմակայել․․․»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ