23 11 2021

Բա չպարզե՞նք, թե ինչ հանգամանքներում է գերի ընկել. Եթե առիթ կա՝ պետք է քրգործ հարուցվի. Փաշինյան

Բա չպարզե՞նք, թե ինչ հանգամանքներում է գերի ընկել. Եթե առիթ կա՝ պետք է քրգործ հարուցվի. Փաշինյան

Այն 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել էր, ըստ չճշտված տեղեկությունների, գերեվարվել են: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է հաղորդել այն 24 զինծառայողի մասին, որոնց հետ նոյեմբերի 16-ին կապն ընդհատվել էր:

«Թույլ տվեք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով օգտագործել այդ տերմինը՝ չճշտված տեղեկություններ, թեեւ գիտեք, որ իմ կողմից նման բան ասելն այդքան էլ ճիշտ չի, բայց եկեք պայմանական էդ վերնագրի ներքո դնենք՝ այդ զինծառայողները գերեվարվել են: Չճշտված տվյալների համաձայն՝ ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել: 24+8 զինծառայող է գերեվարվել՝ էլի եմ ասում՝ ըստ չճշտված տեղեկությունների»,- հայտնեց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Քրեական գործեր են հարուցված եւ քննվում են գերեվարման հանգամանքները. պետք է բոլոր դեպքերն էլ քննվեն. Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է պարզենք, թե ինչ հանգամանքներում է գերի ընկել: 

«Ի վերջո կա օրենք եւ օրինականություն, յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ: Այո, մենք նման բաների մասին շատ չենք խոսում: Պետք չի թմբկահարենք, բայց պետք էլ չի մոռանանք: Այնպես չստացվի, որ գերի ընկնելը... եթե նույնիսկ գերի չի ընկնում, օրինակ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Այսինքն մենք պետք է դրա մասին մոռանա՞նք: Այո, ամեն դեպք պետք է քննվի, որտեղ կա առիթ քրգործ հարուցելու, պետք է հարուցվի, այնտեղ որտեղ կա քրեական պատասխանատվության հիմք, պետք է քրեական պատասխանատվություն հետեւի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ