Փաշինյան-Ալիև հանդիպումից մենք ոչ մի ակնկալիք չպետք է ունենանք, եմնք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ հնարավոր նոր սպառնալիքներ է նա մեր պետությանը ներկայացնելու։ Նրա բոլոր հանդպումներից հետո ստացվում է պատերազմ, ստացվում է զոհեր, ավերածություններ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակզմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Նա հիմա այնպիսի վիճակում է գտնվում․ չունենալով ոչ հանրային աջակցություն, ոչ միջազգային հեղինակություն, ոչ բարենպաստ դիրքեր՝ աշխարհաքաղաքական իամստով։ Մեր ժողովրդին աղետի առջև կանգնեցնելուց ոչ մի քայլ, գործողություն նա չի կարող անել։ Դրա համար անհրաժեշտ է, որ նա այդ հանդիպումներին չգնա, չլինի մեր վարչապետը նոյեմբերի 26-ին, որպեսզի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանը ներկայացնի այլ մարդ։ Եթե ինքը ներկայացնի, մեզ սպասելու է նոր աղետալի հետևանքներ»,-ասաց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը