23 11 2021

Դեռևս լրագրող եղած ժամանակ էր Փաշինյանն ասում՝ Արցախը մեզ պետք չէ․ Հոխիկյան



Այն մարդը (Նիկոլ Փաշինյանը խմբ․), որ մեր հայրենիքի տարբեր հատվածներ նվիրեց թշնամուն, սրանից դեռևս 13-14 տարի առաջ, երբ ինձ նման լրագրող էր, դեռ այն ժամանակ էր ասում, որ Արցախը մեզ պետք չէ։ Այս մասին Հրապարկում հնարահավքի ժամանկա սաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Երբ ես հարցնում էի՝ ոնց ես պատկերացնում առանց Արցախի Հայաստան, ասում էր՝ դու անուղեղ հայրենասեր ես։ Այդ մարդը չունի հայկական պետական մտածողություն, այդ մարդը ինքնությամբ հայ չէ, ինչպե՞ս կարող  է նա մտածել մեր պետականության մասին»,-ասաց Հոխիկյանը։

Այնուհետև Հրապարակում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս սահմանին՝ թշնամու կրակոցից զոհված հայ զինծառայողի հիշատակը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ