Փաշինյանն ընկավ իր իսկ սայթաքման կրակը դեռ 2018-ի ապրիլից, երբ սկսեց իրեն ժխտելով կայանալ, երբ սկսեց ահաբեկել, սկսեց սպանել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հերքելով պայքարեց մինչ այդ հնչած բոլոր արժեհամակարգերի դեմ, որով առաջնորդվում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածության մեջ է տեղավորվում Սյունիքով միջանցքի հարցը։ «Ավելի ու ավելի համոզվում եմ, որ Փաշինյանը չի հասկացել ինչ է ստորագրում նոյեմբերի 9-ին, այսինքն՝ նա խոսել է իր պատկերացմամբ սովորական ճանապարհի, իսկ Ալիևը՝ միջանցքի մասին, որի դիվանագիտական եզրույթն ունի այլ կարգավիճակ, իսկ երբ Փաշինյանը հասկացել է, թե ինչին է համաձայնել, զգացել է, որ մեծ ռիսկի է դիմում»,- ասել է Հակոբյանն ու ավելացրել. «ասում են նա ագենտ է, լրտես է, գործակալ է։ Չեմ կարծում, որ նա այդպիսին է, նա ուղղակի տգետ է, իսկ տգետը շատ ավելի վտանգավոր է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը