Վրաստանը չի միանա «3+3» ձևաչափով պլատֆորմին, հայտնում է Sputnik Азербайджан-ը։
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այդ հարցի շուրջ Թբիլիսիի դիրքորոշումը բավականին պարզ է:
«Մենք չենք կարող մասնակցել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական նախագծին», - ասել է նա ։
Զալկալիանին նշել է, որ արդեն հայտնել է իր երկրի դիրքորոշումը թուրք, ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը