19 11 2021

«Զանգեզուրի միջանցք» ասվածը դարձավ իրական, երբ Նիկոլի հրամանով դուրս բերվեց հայկական զորքերը․ Ղազինյան



Ցանկացած հետքայլ, ցանկացած նահանջ, ոտնձգություն է Հայաստանի տարածքային  ամբողջակնույան դեմ։ Մենք պատճառը թողած հետևանքն ենք քննարկում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Մեզ տալիս են կեղծ օրակարգեր, քարտեզներ։ Պետք է ֆիքսնեք՝ այն, ինչ հանձվել է անցյալ տարի դեկտեմբերի 16-ին պետական դավաճանություն է, դա տարածքային ամբողջականության դեմ գործողություն է։ Տեղի է ունեցել պատմական մասշտաբի երկրորդ հիմնական արարը․ եթե Փաշինյանը հրաման չտար, իսկ Վաղարշակ Հարությունյանը չկատարեր հայկական ԶՈՒ-ի դուրս բերելու, այսօր այս վիճակը չէր լինի»,-ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով թշնամու կողմից «Զանգեզուրի միջանցք» ասվածը դարձավ իրական այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով դուրս բերվեց հայկական զորքերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ