Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունները համապատասխանում են քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սկսած Հայաստանին օկուպանտ համարելուց, ավարտած նրանով, որ այս մարդը փաստացի հայտարարում է, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոնց ուզում, այդպես պտտացնում է։ Եվ նա պատրաստ էլ չէ Հայաստանի շահերը պաշտպանելու։ Խորհրդային Ադրբեջանին համարելով, ըստ էության, իրավատեր, այս մարդը, ոչ ավելի, ոչ պակաս, սպասարկեց ադրբեջանաթուրքական ցանկությունը», - ասաց Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունների ամեն մի գործողություն նոր արհավիրք է բերում երկրի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը