Միգուցե պետք է անսաթափ լինել, որ հնարավոր լինի ընկալել, թե ինչ է ասում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն ներկայացնող և մի հատ էլ պաշտպանող անձը։ Ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հետևյալ հայտարարությանը․ «Պետք է հստակ բոլոր դեպքերով և գուցե թե մենք սխալ ենք վարվել էմոցոինալ ֆոնի վրա․․․ պետք է քննվի՝ ի՞նչ է նշանակում գերի ընկենլ, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե՝ ոչ։ Օրինակ ակնհայտ է անգիտակից վիճակում է գերվարվում դրան ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»։
Պատգամավորը նաև ընդգծեց․ «Ի պաշտոնե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն պաշտպանող անձն ինչ է այսօր խոսում։ Եթե նման միտք արտահայտի Ալիևը և ալիևները, միգուցե իրենց ազգի շահի տեսանկյունից տրամաբանություն մարդ կարող է գտնել, իրավական հիմք, իհարկե, չի կարող լինել, որովհետև ինքնին մարդ, եթե ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է և անկախ նրանից, թե ինչպես է դա եղել, ինչ հանգամանքներում է եղել, ՀՀ-ն ունի մեկ պարտականություն՝ րոպե շուտ ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցները լինեն ՀՀ-ում»։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը