«Հայաստան» դաշինքի ֆրակցիան հրատապ և շարունակական նիստեր ու քննարկումներ է անցկացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, լարված սահմանային իրավիճակի մասին լուրերը ստանալուց անմիջապես հետո «Հայաստան» դաշինքը անընդհատ ռեժիմով անցկացնում է քննարկումներ, որոնք այս պահին նույնպես ընթացքի մեջ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը