Այսօր մենք հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չկա։ Այն հանգամանքը, որ ՀՀ-ն 2018 թվականից 4 պաշտպանության նախարար է փոխել, 5 ԱԱԾ պետք է փոխվել, խոսում է այն մասին, որ այս իշխանությունները լուրջ չեն վերաբերվում ՀՀ-ին, և դրա պատճառով է, որ այսօր հարձակում է տեղի ունեցել։ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցումա սաց Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Այն ինչ կատարվում է ՀՀ-ում, խոսում է այն մասին, որ իշխանությունները ոչ միայն չեն տիրապետում իրավիճակին, այլ նաև չունեն ռեալ հնարավորություններ հակազդելու այն գործողություններին, որոնք իրականցնում է Ադրբեջանը»,-ասաց պատգամավորը։
Էլինար Վարդանյանը անդրադարձավ նաև մանդատներ դնելուն, նշելով, որ դա այս պահին օրհասական խնդիրների հանգուցալուծմանը չի բերի և իրավական ճգնաժամ չի ստեղծի, հետևաբար, երբ դա կբերի իրավիճակի հանգուցալուծման նրանք պատրաստ են վայր դնելու մանդատները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը