Այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովում, չի արտահայտում երկրում առկա իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Այն պատկերը, որը որ մենք ունենք այսօր, կասկածի տեղիք է տալիս, որ տեղի է ունենում սեպտեմբերի 27-ի կրկնությունը, չեմ բացառում, որ էլի տարածքներ ենք կորցնելու, զոհեր, վիրավորներ ենք ունենալու և նորից կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրվել և նորից նույն պատճառաբանությունն է լինելու՝ բա ինչ անեի, թողնեի 2-3 միլիոն մարդ զոհվեր»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը