16 11 2021

Հիմա առավել ակնառու է, որ ՀՀ-ն այս պահին, ըստ էության, իշխանություն չունի. Էլինար Վարդանյան



Այսօր ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին Ազգային ժողովի նիստը, որովհետև նախօրեին իշխանությունն, ըստ էության մերժեց արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Ինչո՞ւ է իշխանությունն ամեն կերպ խուսափում ներկայացնել սահմանային իրավիճակը, պատասխանել ընդդիմության հարցերին: Հատկապես նախօրեից ակտիվ քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատների վայր դնելու հարցը: Սա ի՞նչ իրավիճակի կարող է հանգեցնել, որքանո՞վ կարող է արդյունավետ միջոց լինել: ՏԻՄ ընտրությունների մասով․հետաքրքիր պատկեր է ստացվում, եթե Սյունիքի դեպքում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրում, ապա մյուս քաղաքներում էլ զգալիորեն քիչ ձայներով է հաղթում: Օրինակ՝ Իջևանում հունիսի 20-ից հետո ՔՊ օգտին քվեարկել է մոտ 40 տոկոսով ավելի քիչ քաղաքացի: Այս պատկերը ի՞նչ հետևությունների է հանգեցնում: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ