16 11 2021

Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով․ «Փաստինֆո»

Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետի պաշտոնում օգտվել է հայտնի գործարարի ծառայություններից՝ Մոսկվա մեկնելով նրա անձնական ինքնաթիռով։ Խոսքը գնում է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի մասին, որը կոռուպցիոն կասկածահարույց պայմաններում ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը։

«Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 9-10-ին Մոսկվա է մեկնել Տրոցենկոյի ինքնաթիռով՝ չարթերային չվերթով, Մոսկվայում ունեցել է տարբեր հանդիպումներ։

Կայքը տեղեկությունները ճշտելու, մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ Կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ որքա՞ն գումար է հատկացվել թռիչքի համար, թե՞ դա նվիրատվություն է եղել։ Կառավարությունից հայտնել են, որ տեղեկությունը կարող են հստակեցնել միայն պաշտոնական գրավոր հարցմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ