16 11 2021

Փոխանակ անվտանգության հարց լուծեն, նախարար հանել-դնելու բեմադրություն են անում․ Վահե Հակոբյան



Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով մենք գալիս ենք նրան, որ պարտությունը, որը կրել ենք անցյալ տարի շարունակական բնույթ է կրում։ Այս մասին «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Մենք չսահմանափակվեցինք Գորիս-Կապան ճանպարհի կորցնելով , փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհը, և արդբեջանական զինուժը ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում։ Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ Գորիս-Կապանին, որը խնդրահարույց է, իսկ Ճակատեն ճանապարհով մի շարք բնակավայրեր հայտնվել են բարդ կացության մեջ։ Կառավարությունը փոխանակ այս հարցերը լուծի, ինքը բեմադրություններ է անում, նախարար է հանում, նախարար նշանակում, ինչո՞ւ հանրությունը պատճառները չգիտի, և ի՞նչ կապ ունի Պապիկյանը ՊՆ-ի հետ»,-ասաց Հակոբյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ