16 11 2021

Թշնամին իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ․ Սեյրան Օհանյան



ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո հարմարվել են պարտվողական քաղաքականության հետ և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Գնահատելով հակառակորդին մենք ասում ենք որ շարունակում է ճմնշումները պարտված իշխանությունների վրա։ Որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում թելադրանքի պարտադրանքի ներքո։ Խոսելով խաղաղության մասին հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաբկանքի մեջ, որովհետև նրա գործողությունները՝ առաջին հերթին հեռտորաբանությունը և հայատայացությունը շարունակվում է»,-ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է ՝ ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և նաև ժողովրդագրական պատկերի փոփոխության։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ