«Վաղը մյուս օրը եթե իշխանությունը փոխվեց Արմեն Սարգսյանը մեկ օր չի մնալու Հայաստանում»,-այս մասին նշեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ ԳԽ-ի ժամանակ որոշում էին ուզում ընդունել առ այն, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնաթողությունից հետո, արգելվի 5-10 տարի Հայաստանից դուրս գալ։
Բանախոսը նշեց, որ հիշյալ որոշումն անհրաժեշտ է ներկայում ընդունել ու կիրառել։
«3 հոգի կան, որոնց վրա հենվում է Փաշինյանը ․ առաջինը՝ Արմեն Սարգսյանը, երկրորդը՝ Ալեն Սիմոնյանը, որը ամեն ստորության պատրաստ է, և երրորդը՝ Գագիկ Ջհանգիրյանը, ով նենգ ու բութ գործիք է եղել բոլոր իշխանությունների ձեռքին, նա մեր պետության ողնաշարը սղոցեց 1995-96 թթ․ -ին, հենց այս երեքի միջոցով այդ վիժվածքն ամեն ինչ կանի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը