Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էն աստիճան են համը հանել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իրենց «ժողովրդավարական» միֆը պարզապես հօդս է ցնդացրել - Կոմիտեի փորձագետները Հայաստանին «խորհուրդ են տվել» խաղաղ հավաքների վայրերում ոստիկանական զորքեր չկուտակել, մասնակիցներին անհիմն չձերբակալել, անհամաչափ ուժ չկիրառել։
Կոմիտեի փորձագետները նաև անհանգստություն են հայտնել օրենսդիր և գործադիր իշխանության կողմից դատարանների նկատմամբ ազդեցության կապակցությամբ, դատավորներին նշանակելու և լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի կապակցությամբ։
ՀԳ. Էս չե՞ք, արա՛։
ՀԳ-2. ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեն կազմված է 18 անկախ փորձագետներից, որոնք ներկայացնում են, ի թիվս այլոց, Պարագվայը, Գայանան, Թունիսը, Եգիպտոսը, Տոգոն, Մարոկկոն, Ուգանդան, Եթովպիան… Ամոթ ունենայիք, գետի՛նը կմտնեիք…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը