11 11 2021

Սա հայրենիքի հանձնում է, լինելու եմ Հանրապետության հրապարակում. Մենուա Սողոմոնյան

Սա հայրենիքի հանձնում է, լինելու եմ Հանրապետության հրապարակում. Մենուա Սողոմոնյան

Դավադիր պայմանավորվածությամբ հայկական զորքերը Սանասարի ու Կովսականի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ գործող շփման գծից ետ քաշելու արդյունքում այսօր, հենց այժմվանից ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի վրա պոստ են դնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Ես չեմ հավատում, որ սրանք էդքան ապաշնորհ էին, որ չկարողացան պայմանավորվել, որ գոնե ճանապարհն ամբողջությամբ մերը լիներ։ Սա հայրենիքի հանձնում է։

Այսօր ժամը 11:00-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում»,- գրել է Սողոմոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ