«Ուզում եմ հիշեցնել ՔՊ պատգամավորներին. դուք վստահության քվե չեք ստացել Արցախն Ադրբեջանի կազնում ճանաչելու համար , դուք վստահության քվե չեք ստացել Ալիևից խաղաղություն խնդրելու համար, Դուք վստահության քվե չեք ստացել, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիներին զրկեք քաղաքացիությունից, հետո փասխտականի անվան տակ ուղղորդեք, որ երկրից գնան», -Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա հետևյալ հարցադրումներն արեց. «Այն քաղաքացիները, ովքեր ստացել են Հայաստանի հպարտ քաղաքացու խորհրդանշական անձնագրերը, որոնց վրա Հայաստանն ու Արցախը միասին են պատկերված, այդ մարդիկ հիմա ո՞ւմից պատասխան պահանջեն նրա համար, որ այս նախագծում Արցախ չկա։ Այս իրավիճակի համար, ժողովրդին խաբելու համար ո՞ւմից պատասխան պահանջեն։
Ո՞ւմից պատասխան պահանջեն նրա համար, որ իրենք գնացել են ընտրության, որովհետև իրենց խոստացել են Արցախի կարգավիճակի հստակեցում, անվտանգության երաշխավորում, դրա փաթեթի մեջ նաև 0 հանդուրժողականություն կոռուպցիայի, բռնաճնշումների, բոլոր արատավոր երևույթների նկատմամբ։ Այդ ամբողջը փաթեթով է խոսք տրվել, ոչ թե կամ-կամ-ով։ Ո՞ւմից այդ քաղաքացիները պատասխան պահանջեն խաբելու համար։
« Հայքվեի 58 հազար քաղաքացիների անունից պահանջում եմ ձեզնից՝ կողմ քվերակեք նախագծին ու ապահովեք սահմանադրականությունը և, վերջապես, ժողովրդավարությունը Հայաստանում մի գերեզմանեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը