«Մենք այսօր այստեղ ենք, որ ասենք ՝ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու, թուրքին ճանապարհ չենք տալու, մեր տղերքն իրենց կյանքը տվել են, որ մենք արժանապատիվ ապրենք, մենք իրավունք չունենք խեղճանալու, իսկ այսօր ՀՀ ղեկավարությունը խեղճի դիրքերից է հանդես գալիս, նրանք այնքան են խեղճացել, որ նրանց ինչ պարտադրում են՝ այն էլ անում են»,-այս մասին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմանի մայրը մայրը՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ։
«Կամավոր իմ Արմանը հոկտեմբերին ասում էր՝ մամ էս հողերն ու մեր կյանքը իշխանությունը նվիրել է թշնամուն, ես գնում եմ, որ իր տղան չկռվ: Իմ տղեն հասցրեց տեսնել մեր տղերքի խիզախություններն ու նահանջ հրամանի հետևանքը։ Հոկտեմբերի 20-ին Իշխանաձորի մոտից կապ տվեցին ու ասեցին վիրավորներ կան։ Արմանս գնաց ու պարզվեց վիրավորները հայ համազգեստով թուրքեր են, հրաձգության հետևանքով Արմանս վիրավորվեց ու հետո զոհվեց, իսկ ոմանք վախենում են պարգևավճարներից ու աշխատանք կորցնելուց»,- եզրափակեց նա՝ հավելելով՝ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։
Մանրամանսերը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը