Քաղաքացին պետք է այսօր հանրահավաքին գա, որպեսզի ցույց տա, որ Հայաստանում կա արժանապատվություն, կա դիմադրութուն նոր պարտություններին, նոր զիջումներին, նոր ստերին, նոր կեղծիքներին։ Yerevan.Today-ի հետ զրուցյում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը այսօր՝ նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։
«Քաղաքացին պետք է գա հրապարակ ոչ միայն նրա համար, որ աջակցում է այս կամ այն ուժին կամ լիդերին, այլ ինքը իր քաղաքացու դիրքորուշումը հստատելու համար պետք է գա, որ ցույց տա՝ Հայաստանում ամեն ինչ չէ, որ մեռած է։ Պետք է գա, որ մերժի սուտն ու կեղծիքը, պարտությունը»,- ասաց պատգամավորը։
Թևանյանի խոսքով «Հայաստան» դաշինքի օրակարգն ամփոփոխ է՝ այս իշխանությունների հեռացումը։
«Մարդիկ հասկացել են, որ պետք է փոխել այս իշխանությանը, իսկ փողոց դուրս գալը այդ ճանապարհներից մեկն է»,- նշեց Թևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը