07 11 2021

Ամեն ինչ կորսված չէ, բայց այս իշխանության ամեն օր մնալը ավելի է բարդացնում մեր վիճակը․ Ղազինյան



Հետպատերազմյան  Հայաստանում տևական ժամանակ է փորձում ենք հասկանալ՝ ինչ ենք կորցրել։ Մի մասն ասում է՝ կորցրել ենք հայրենիք, մյուս մասի համար կարևոր են մեր լուսավոր տղաների կյանքը, որ կորսվեց, մյուս մասը պնդում է, որ մենք կորցնում ենք պետականություն։ Կորուստները ծանր են։ Այս մասին «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղաիզնյանը։

«Անբնական և աննորմալ է, երբ հարվածը ստանում ես ներսից և թիկունքից։ Եվ ակնհայտ տեսնում ես ոչ թե տգիտության, հիմարության, չհասկանալով, այլ միգուցե նենգաբար խորամանկաբար գիտակցված և պլանավորված հետևողական քայլերով մեր տուն բերեցին պատերամզև այդ պատերազմը նույն ձև հետևողական քայլերով տարան պարտության»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով, ամեն ինչ չէ, որ կրոսված է․ «Այս իշխանության ամեն օր մնալը, մենք ամեն օր էլ ավելի ենք բարդացնում մեր վիճակը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ