05 11 2021

«Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում է սկսում․ Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում է սկսում․ Վահե Հակոբյան

News.am-ը գրում է․ Միանգամայն հասկանալի է, թե ինչու է ընտրվել հենց այն օրը, որն ընտրվել է, հանրահավաքի անցկացման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ այդ օրը լրանում է ամոթալի փաստաթղթի ստորագրման տարելիցը։

«Գլխավոր խնդիրը, նշանակված օրը հանրահավաքի անցկացման պատճառը հենց դա է»,- հավելեց Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում է սկսում:

«Մնացածը կհայտարարվի հանրահավաքի ժամանակ։ Դեռ չեմ ուզում փակագծերը բացել»,- շեշտեց նա։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռային եւ հրետանային զենք եւ ավիացիա կիրառելով, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով ՊԲ մարտական ​​դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։

Ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 70 տոկոսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ