«Հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեր փոխարեն որոշում են կայացնում»,-այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։
«Ցանկացած ձևաչափ տեսականորեն լավն է , եթե ներառում է քո ազգային շահը, եթե քո ազգային շահը բրդել չես կարող ցանկացած ձևաչափ դառնում է պրոբլեմատիկ , առավել ևս, եթե այդ ձևաչափում կա 2 ախոյան՝ ի դեմս ադրբեջանի և Թուրքիայի։ Այս ամենը դառնում է էլ ավելի պրոբլեմատիկ, երբ հասկանում ես, որ այդ ձևաչափի մեջ ներգրավված քո ռազմավարական դաշնակցի ՝ ՌԴ-ի հետ իշխանությունները չեն կարողացել ապահովվել բովանդկային համագործակցության այնպիսի մակարդակ, որ եթե հայերը չեն կարողանում իրենց շահը բրդեն , գոնե Ռուսաստանն ամբողջությամբ բրդի։ Հիմա ինձ ասեք «3+3 ձևաչափ»-ը Նիկոլի օրոք , Նիկոլի վատ հարաբերություններով ՌԴ-ի հետ ճի՞շտ է, թե՞ չէ» ,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով ՌԴ-ն, ինչպես աշխարհի խոշոր կայսրությունները, օգտագործում են սողուններին, բայց հարգում են արժանապատիվներին․ այսօրվա դրությամբ հայկական շահի ներառման պրոցեսը Նիկոլը չի կարող ապահովել ո՛չ անձամբ, ո՛չ էլ ՌԴ-ի հետ համագործակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը