Գոյություն ունի Արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն և մեր ջանքերը նախևառաջ ուղղված են այդ նպատակին հասնելու համար։ Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում կարգավիճակի խնդիրը քննարկվում են և քննարկվելու են խաղաղ գործընթացների շրջանակներում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը։
Հարցին՝ ի՞նչ քարտեզներով են ցանկանում դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, փոխնախարարը նշեց․
«Որպեսզի մենք խոսենք դելիմիտացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ, քանի չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ որ լինեն բանակցություններ, նոր մենք այդ հարցերին կանդրադառնանք», - նշեց Վահե Գևորգյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը