04 11 2021

Ձևավորվել է արտախորհրդարանական թատերական խմբակ՝ անհայտ ծագման քաղաքական միավորներով․ Արտակ Զաքարյան



Ձևավորվել է արտախորհրդարանական թատերական խմբակը մի քանի անհայտ ծագման քաղաքական կոչված միավորներով, դրանով փորձում են գեներացնել համընդհանուր տեսարաններ։ Այս մասին մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Արտակ Զաքարյանի կարծիքով, խորհրդարանական երկու ընդդիմությունները պետք է զբաղվեն, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողի աշխատանքները հասանելի լինեն նաև հանրության համար։

«Խորհդրարանականին հարիր ծայրահեղ գործողությունները պետք է իրականացվեն։ Նման պատերազմներից հետո ընդունված է նաև միջազգային հանձնաժողովների ստեղծումը և ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Մենք որ նորմալ պետություն, քաղաքական ղեկավարություն ունենայինք, ոչ թե կմտածեին Դավիթ Սանասարյանին հերթական անգամ որտեղ օգտագործեն, կամ Արծրուն Հովհաննիսյանին, այլ կմտածեին մեր երկրի իմիջը ինչպես բարձրացնենք, մեր  խնդիրը միջազգային դարձնենք, որ կարղանանք որպես ազգ, ժողովուրդ, պետություն մեր արյունով ձեռք բերածը պահել»,-ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ