07 01 2021

Մենք չունենք հայկական շահերը սպասարկող ՀՀ ղեկավարություն. Ռուբեն Մելիքյան



Մենք որոշեցինք այս նոր շրջանը սկսել մտածելով, խորհրդակցելով, սա իրավաբանական համայնքի կողմից կազմակերպված միջոցառում է և բոլոր ներկաներն իրավաբաններ են: Լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մենք առանձնացրել ենք այն սուր հարցերը, որոնք այսօր առկա են, այն հարցերը, որոնք մեր գլխին թափվեցին, և այդ բոլոր հարցերը քննարկել ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, պանելային քննարկումների ձևաչափով, նաև հարցեր տալու հնարավորություն կլինի, կարծիքներ հայտնելու և մտքեր փոխանակելու հնարավություն:

3 հիմնական հարց ենք առանձնացրել, առաջինը՝ միջազգային իրավական համատեքստն է, որտեղ առանձին-առանձին խոսվելու է մեր սահմանների հետ կապված հարցերի մասին, որովհետև մենք բազմաթիվ փաստարկներ ենք լսում և քնում-արթնանում ենք, չենք հասկանում,  թե որտեղ է անցնում մեր պետության սահմանը: 2-րդ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության այս էպոպեայի մասին, թե ինչպես ստացվեց, որ լուսանցքից դուրս մնաց Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը, և վերջաապես 3-րդը, որ կարծում եմ բոլորիս հետաքրքրում է որպես ամենահրատապ հարց՝ մեր գերիների վերաբերյալ հարցերի թնջուկն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ