Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝
Այո, Հայաստանի վիճակը ցավոտ է։ Լրագրողներին ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք», - ասաց Սանոսյանը։
Նախարարի կարծիքով «ցավոտ» երևույթից պետք չի վախենալ ու խուսափել։
«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ», - ասաց նախարարը։
Հարցին, թե ի՞նչ քարտեզներով են հստակեցվելու մեր սահմանները, նախարարն ասաց, թե տարբեր քարտեզներ կան, բայց, թե որ քարտեզները հիմք կընդունվի, կարևոր է, թե այդ քարտեզները ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը