01 11 2021

Գորիս-Կապան հատվածն անվտնագ է, չնայած այնտեղ են հարևան պետության ներկայացուցիչները. ԱԱԾ փոխտնօրեն



ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանին լրագրողներն այսօր մի շարք հարցեր ուղղեցին Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ։

Փայլասարում ամեն ինչ նորմալ է․ ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:

Նա նաև վստահեցրեց, որ Գորիս-Կապան ավտաճանապարհը շատ անվտանգ է․

«Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն կանգնեցնում»։

Այլ հարցերի Հակոբյանը չպատասխանեց և հեռացավ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ