Ինչքանո՞վ է «Հնարավորությունների պատուհան» հասկացությունն իրական , ինչու՞ այդ պատուհանը բացվեց Ադրբեջանի համար․ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի այս հարցին ի պատասխան միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում ասաց․
« «Հնարավորությունների պատուհանը» նաև հաշվարկների արդյունք էր , որովհետև հստակ հաշվարկել էին տարածաշրջանային խաղացողների տրամադրությունները , գլոբալ խնդիրները, որ ունեին տարածաշրջանային խաղացողները, ինչպես նաև արտատարածաշրջանային գլոբալ ուժերը»,-նշեց Սուրեն Սարգյանը՝ հավելելով , որ այսօրվա Թուրքիան էապես տարբերվում է 5-10 տարի առաջվա Թուրքիայից։ Ըստ միջազգայնագետի այսօրվա Թուրքիան ավելի ագրեսիվ և անպատիժ է ։
«Տարածաշրջանում Իրանն ավելի քիչ ներգրավվածութուն ուներ, ԱՄՆ-ը կարծես թե միակ գլոբալ գերտերությունն է, որ աշխարհի տարբեր անկյուններում ունի իր ազդեցության գոտիները, մեր տարածաշրջանը շատ կարևոր է ԱՄն-ի համար , որովհետև այստեղ է իր ռազմավարական դաշնակից Թուրքիան» ,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Ուստի բանախոսը նշեց, որ հայ- թուրքական հարաբերություների կարգավորում նշանակում էր տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացում , բաց սահմաններ։
«Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, շրջանառվում է արդեն հետևյալ հարցը, թե այդ դեպքում ի՞նչ է անում այստեղ ռուսական ռազմաբազան»։
Սուրեն Սարգսյանը նաև փաստերով և օրինակներով հիմնավորեց, որ պատերազմից առաջ վերջին մի քանի ամսվա ընթացքում նախապատրաստական աշխատանքները տարվում էին։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը