29 10 2021

Այն մարդկանց, որ մեղադրում են թալանելու մեջ իրականում հենց այդ մարդիկ են զրոյից բանակ կազմավորել, երկիր կառուցել․ փորձագետ



 «Իշխանական քարոզչությունը ,իբր ոչ իշխանական բայց՝  իշխանական գրխպանում  ծվարած հասարակական, քաղաքական խմբեր պնդում են, որ պատերազմը ա)  անխոսափելի էր և բ)  պատերազմում պարտությունն անխոսափելի էր։  Հեքիիաթները  գիտեք ինչով է հիմնավորվում․ 30 տարվա թալանի մասին հեքիաթներով ։ Միֆ է ստեղծվել մարդկանց գիտակցության մեջ, որ 1991-92-93  թվականներին ուենինք հզորագույն բանակ, պետություն, իսկ դրանից հետո եկած մարդիկ  30 տարի թալանել են։ Բայց իրականում այդպես չէ , 1988 թվականի երկրաշարժից ու Խորհրդային միության փլուզումից սկսած շատ վատ վիճակ էր,  և այն մարդկանց,  որ այսօր մեղադրում են  թե իբր քանդել են, թալանել են և այլն , իրականում հենց այ դ մարդիկ են զրոյից բանակ կազմավորել, երկիր կառուցել»,- «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովին ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով  2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել՝ շատ անկայուն, քաոսային, որ եթե Ադրբեջանը հստակ որոշում ունենար պատերազմ սկսելու, կսկսեր հենց այդ ժամանակ։

«Ադրբեջանը թև առավ Դուշանբեի հանդիպման ժամանակ»,-ասաց փորձագետը։ Նրա խոսքով ՝ Ադրբեջանի նախագահը Դուշանբեում Փաշինյանի հետ կարճ երկխոսության ընթացքում լավ հասկացավ, թե ում հետ գործ ունի, և այդտեղից էլ սկսվեցին պատերազմի ակտիվ նախապատրաստման աշխատանքները։

«Ես չեմ կարող ասել, թե նրանք Դուշանբեում ինչ-որ բան գաղտնի պայմանավորվել են, թե ոչ, բայց հասկանալի է, որ հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանն օգտագործելու էր սահմաններում իր դիրքերն ամրապնդելու համար, և հենց դա էլ եղավ։ Մի քանի ամիս ադրբեջանցիներն ակտիվ շինարարական, ամրաշինական աշխատանքներ էին անում․ մի բան, որը նախկինում չէին կարողանա անել, որովհետև նրանց տեխնիկային պարզապես կխփեին», - նշեց Կարեն Վրթանեսյանը։

Նա հիշեցրեց նաև, որ ամրաշինական աշխատանքները ավարտելուց հետո Ադրբեջանը կրկին փոխեց հռետորաբանությունը, ավելի ակտիվ սկսեց սպառնալիքներ հնչեցնել, ինչին հայկական կողմը համարժեք չէր պատասխանում, փոխարենը կադրային չհիմնավորված փոփոխություններ էր, որ անում էր բանակի բարձրաստիճան սպայական կազմում, ԳՇ-ում, իսկ Ադրբեջանը հստակ տեսնում էր, թե ինչպես է քանդվում Հայաստանի պաշտպանական համակարգը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ