28 10 2021

Կարելի է հանգիստ եզրահանգել, որ այս ամենն արվում է կայացած լրատվամիջոցներին ճնշելու համար․ Գեղամ Նազարյան



Շատ եմ ցանկանում, որ դուք հստակ լրատվամիջոցներին բացատրեք, թե այս փոփոխությունների, ձեր առաջարկությունների հիմնական նպատակը որոն է։ Ազգային ժողովում դիմելով իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատագմավոր Գեղամ Նազարյանը։

«Շատ հետաքրքիր հարց է առաջանում՝ եթե լրատվամիջոցին պարտադրում եք հղում անել նույնականացված աղբյուրին, բայց համացանցը լեցուն է տարբեր անուններով կայքերով, որոնք ինչ ուզում՝ գրում են։ Այսինքն իրենք այդ ինֆորմացիան տարածում են և որևէ խնդիր չունեն, իսկ լրատվամիջոցը ստիպված է խնդիր ունենալ։ Ի՞նչ խնդիր են լուծելու ձեր ներկայացրած փոփոխությունները»։

Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ