Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի գործընկերների հետ։ Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը