Սահմանված է, որ գնաճի առավելագույն չափը պետք է լինի 5,5 տոկոս, այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ սպառողական գների ինդեքսն ավելացել է 6.7 տոկոսով: Այս մասին իր ելությում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Այս ամենը կատարվում է այն իշխանության պայմաններում, որոնք իշխանափոխությունից առաջ գնաճի դեմ հանրահավաք էր անում: Այս իշխանությունը հայտարարում էր, որ գները կիջնեն, քանի որ իրենք կվերացնեն մոնոպոլիաները, բայց գները աճում են, ստացվում է՝ կամ հիմա իրենք են նոր մոնոպոլիաներ ստեղծել, կամ էլ նախկինում ստում էին և զբաղվում պոպուլիզմով»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը