ԱԺ կանոնակարգը շատ տրամաբանական մի լուծում է տալիս՝ ով նախաձեռնում է, նա էլ բերում է հայտարարության տեքստը և բերում է վերջում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այսինքն այստեղ ինքնին այդ հնարավորությունը համատեղ աշխատելու չկա, բայց ինչն է ամենկարևորը՝ ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց կարող եմ մի բան ասել՝ տեքստը, որը հրապարակվեց Տիգրան Աբրահամյանի կողմից, բացառապես Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերից բխող տեքստ էր։
Ես լսեցի ինչ-որ մի անհասկանալի մեկնաբանություն, որ այնտեղ կան ներքաղաքական վիճակի վերաբերյալ հարցեր։ Տիգրան Աբրահամյանը լրիվ տեքստը հրապարակել է, այնտեղ ո՞րն էր ներքաղաքական բնույթի հարց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը