09 06 2022

44-օրյա պատերազմից հետո փոխհատուցում է վճարվել 4359 շահառուի․ հիմնադրամը պարզաբանում է

44-օրյա պատերազմից հետո փոխհատուցում է վճարվել 4359 շահառուի․ հիմնադրամը պարզաբանում է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արձագանքել է Yerevan.Today-ի հեղինակային «Կարճ ասած» հաղորդման՝ հունիսի 7-ի թողարկմանը, որում անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքի մեծացմանն ու գումարների անհասկանալի տնօրինմանը, կասկած էր հայտնվել, որ գումարը տնօրինվում է ըստ պետության կարիքների։ Հարցադրում էր արվել, թե արդյո՞ք 44-օրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած քաղաքացիներն ամբողջությամբ փոխհատուցվել են։

Հիմնադրամից հայտնում են․

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ․-ից ի վեր հատուցումներ է տրամադրել 4,776 զոհված, անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքների և 1-ին, 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցողների:

 

     

Զոհված

Անհայտ բացակայող

1-ին խմբի հաշմանդամ

2-րդ խմբի հաշմանդամ

Ընդամենը

4,022

151

140

463

4,776

 

Հիմնադրամի շահառուների ողջ ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հատուցված ընդհանուր գումարը կազմում է 60,4 միլիարդ ՀՀ դրամ, որը փոփոխվում է յուրաքանչյուր օր։ Այս թիվը տվյալ պահի դրությամբ կարող եք տեսել Հիմնադրամի կայքի գլխավոր էջում»։

44-օրյա պատերազմից հետո մինչև օրս հատուցումներ են տրամադրվել 4,359 շահառուների։

Հիշեցնենք, որ մինչև այժմ զոհերի հստակ թիվ հայտնի չէ, վիրավորների մասին ՊՆ-ն կտրականապես լռում է։ Զոհերի շրջանառվող թիվը 5 հազան է, վիրավորներինը՝ 12 հազարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ