Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 153 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը