27 10 2021

ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին ընդդիմադիրների հայտարարությունը



Ազգային ժողովում չընդունվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության տեքստը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ըստ այդմ, նախագիծը չընդունվեց:

Մինչ քվեարկությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը:

ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը. ԱԺ հայտարարության նախագիծը ստացավ 26 կողմ ձայն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ