26 10 2021

Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է․ պատգամավորը՝ ԳՇ և ԱԱԾ ներկայացուցիչների հետ հանդիպման մասին



Այս քննարկումն իրականացվում է ընդդիմության նախաձեռնությամբ։ Նախաձեռնել ենք հրատապ նիստ, որպեսզի պարզաբանումներ ստանանք, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապեոտւթյան պետական սահմանին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասայանը։

Այսօր ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ պատգամավորների հետ փակ քննարկման են եկել ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

«Ես խորը հիասթափված եմ, դրա համար դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցը էստ էության պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք է։ Բայց պետական գաղտնիքի նախ կրողներ կան՝ պատգամավորներ, դրան գումարած նույնիսկ սահմանի երկայնքի չափը չի ասվում․ սա ուղղակի առհամարհանք է խորհրդարանի հանդեպ»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ