25 10 2021

Խորհուրդ չեմ տալիս անհարկի կախվել «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալից և ծծել դաշինքի լավատեսությունը․ Սայաթ Շիրինյան

Խորհուրդ չեմ տալիս անհարկի կախվել «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալից և ծծել դաշինքի լավատեսությունը․ Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ազնիվ խոսք չէի ուզում, բայց…
«Հայաստան» դաշինքի անդամները հստակ ասել են, որ առաջիկայում պատրաստվում են հանրահավաք անցկացնել, բայց օրը դեռ չեն հայտարարել։
Երկու օր առաջ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանրահավաքի օրը կասենք։
Բայց ոմանք, դեռևս հանրահավաքի չհաստատված օրը՝ նոյեմբերի 9-ը կամ 10-ը, սարքեցին քննարկման, շահարկման առարկա ու անթաքույց թիրախավորում են « Հայաստան» դաշինքին։
Նախ՝ եթե կարծում եք, որ «Հայաստան» դաշինքը հանրահավաքի անցկացման ժամկետներում ճիշտ չի կողմնորոշվել, ապա հարգելի այլ «ընդդիմադիրներ» ինքներդ կազմակերպեք հանրահավաք, խոստանում եմ ես անձամբ կմասնակցեմ։
Երկրորդ՝ թիրախավորելով «Հայաստան» դաշինքին, դուք ակամայից ընդունում եք, որ միայն «Հայաստան» դաշինքն է ընդդիմադիր և այլ ընդդիմադիր ուժեր չկան, հակառակ դեպքում՝ կթիրախավորեիք այլոց ևս։
Երրորդ՝ եթե անգամ «Հայաստան» դաշինքը որոշի նոյեմբերի 9-ին կամ 10-ին անցկացնել հանրահավաքը, ապա կներկայացվեն նաև հիմնավորումները։
Եվ վերջապես՝ խորհուրդ չեմ տալիս անհարկի կախվել «Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալից և ծծել դաշինքի լավատեսությունը։
Հ.Գ. Վերջին կետը ունի կոնկրետ հասցեատերեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ