«Միայն հանրային ճնշումն է ունակ այս իշխանություններին վերադարձնել իրականություն և ի վերջո լուծել այս իշխանության հարցը»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հրավիրված ասուլիսին։
Ըստ բանախոսի խնդիրն այդ հանրային ճնշման ճիշտ կազմակերպումն է, որպեսզի այդ հանրային ճնշումը չմսխվի կամ որևէ այլ տեղ չգնա, քանի որ հիասթափության նոր ալիքին մարդիկ այլևս չեն դիմանա։
«Իհարկե, մարդիկ վստահել են մեզ, ձայն են տվել մի հույսով․․․ Մեզ տված ձայնն իրականում մեկ պատգամ ունի՝ իշխանափոխություն։ Դա տեղի չի ունեցել, որը ցանկալի էր անել, բայց հնարավոր չի եղել կազմակերպել։ Արձանագրենք, որ այս ընթացքում չհասանք այնտեղ, ուր պետք էր հասնել, պետք է պայքարը շարունակել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիմա, որ ասում ենք Հայաստանի լինելիության հարցն է, հարց է առաջանում՝ արդյո՞ք յուրաքանչյուրը, որ էդպես է ասում, մինչև վերջ անում է այն, ինչ իրենից կախված է և պատրաստ է օգտագործել բոլոր գորիքակազմը»,-ընդգծեց պատգամավորը։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը