21 10 2021

ՏԻմ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները․ Ագնեսա Խամոյան



«Առուշ Առուշանյանը կալանավայրում, ԱԱԾ մեկուսարանում պայքարում էր ողջ պետական ապարատի դեմ  և դա այլևս փաստ էր»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով արձանագրվեցին շատ կարևոր փաստեր, այդ թվում այն, որ  առանց բանակի , առանց շրջիկ խմբերի և առանց կեղծված անձնագրերի  Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն ՀՀ-ում։

«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 4 ամիս անց արձանագրվում է փաստ , որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանության իր վերջին  փշրանքները․ Գորիսում, ինչպես նաև Գյումրիում , ինչու ոչ՝  նաև Մեղրիում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին,  որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները։  Ի պատիվ Առուշ Առուշանյանի, ի պատիվ իր հոր  և ընտանիքի,  այս պարզ ճշարտություններն արձանագրեցին ընդհանուր քաղաքական դաշտի  խաղացողների համար, որ խորհրդարանական ընտրույթուններով ամեն ինչ չի ավարտվել»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ