19 10 2021

Փայլասար լեռնաշղթայի ստրատեգիական մի հատվածում տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն․ Փարսյան



Փայլասար լեռնաշղթայի ստրատեգիական մի հատվածում, որը տեղացիներն անվանում են Փելա սար և որտեղ նախկինում տեղակայված է եղել մեր զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը, տեղի է ունեցել իրավիճակի նոր փոփոխություն, «Zangezur TV»-ի հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և ներկայացրել իրավիճակը։

Նա նշել է՝ դեկտեմբերի 18-ից, անվտանգության գոտիները զիջելուց հետո, այդ հատվածում, որը կոչում են նաև «Լոկատոր», տեղակայված են ադրբեջանական և հայկական սահմանապահ զորքերը։ «Լոկատոր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, քանի որ երկու օր առաջ ռուս սահմանապահներն իջեցվել են այդ դիրքից:

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ