18 10 2021

Առուշ Առուշանյանն, անգամ ամիսներ շարունակ գտնվելով քաղբանտարկյալի կարգավիճակում, գրանցեց անքննելի հաղթանակ․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն

Առուշ Առուշանյանն, անգամ ամիսներ շարունակ գտնվելով քաղբանտարկյալի կարգավիճակում, գրանցեց անքննելի հաղթանակ․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության շնորհավորական ուղերձը Առուշ Առուշանյանի հաղթանակի կապակցությամբ․

«Երեկ, ի թիվս Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքների, Գորիս համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ էին: Այսօր արդեն, ամփոփելով ընտրության արդյունքները, արձանագրում ենք, որ Առուշ Առուշանյանն, անգամ ամիսներ շարունակ գտնվելով քաղբանտարկյալի կարգավիճակում, գրանցեց անքննելի հաղթանակ` արժանանալով ընտրությանը մասնակցած գորիսեցիների 50%-ից ավելի վստահության քվեին:

Շնորհավորում ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Առուշ Առուշանյանին և վերահաստատում մեր կամքն ու վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին»:

Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում 60,3% ձայնով հաղթել է Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ