Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պնդում էր, իսկ իրականում ստում էր, որ բավականին մեծ աշխատանքներ է իրականացվում սահմանային հատվածում, բայց մայիսի 12-ի ներխուժումը ցույց տվեց, որ նվազագույնը երկու հատվածում՝ Սյունիքում և Գերղարքունիքում պատշաճ աշխատանքներ իրականցված չեն, ինչը նվեր էր Ադրբեջանին։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
«Պատասխանը, որը տեսնում է ՊՆ-ին ուղղված գրությունում, որը ես տեսնում եմ ԶՈՒ ԳՇ պետի գրության բաակայության պայմաններում ինձ ավելի շատ հուշում է, որ իրականում լուրջ աշխատանք չի տարվում, ՀՀ քաղաքացին այսօր որևէ ձևով պաշտպանված չէ։ Ադրբեջանական կամ թուրքական ցանկացած ագրեսիայի պարագայում շատ շուտ ՀՀ բոլոր բնակավայրերը կվերածվեն սահանամերձի, դա լավագույն դեպքում»,- ասաց Աբրահամյան։
Պատգամավորի խոսքով, իշխանությունը զբաղված է աշխատանքի բացակայությունը քողարկելով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը