Գորիսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքը գորիսցիների և Գորիս խոշորացված համայնքի մեր հայրենակիցների պատասխանն էր անվտանգության ոլորտում այս իշխանությունների իրականացրած քաղաքականությանը։ ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը
«Գորիսն ու հարակից բնակավայրերը, որոնք պատերազմից հետո իրենց վրա են զգում ադրբեջանական ագրեսիայի բոլոր հետևանքները, չէին կարող բավարարված լինել իշխանության խոստումներով կամ գործողություններով։ Մենք չեն հասել դեռ, այն կետին, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի խորությամբ գիտակցի, որ այսօրվա վտանգը սպառնում է ոչ միայն մեղրեցիներին, Ագարակում, Գորիսում, Կապանում կամ Արցախի տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց։ Այս վտանգն իջած է մեր ամբողջ երկրի գլխին, և որքան էլ թվում է, թե սահմանը 10, 20, 50 կամ 100 կմ հեռու է, դա որևէ ձևով խոչընդոտ չի հանդիսանում, հատկապես ժամանակակից պայմաններում, կարճ ժամանակում դառնալ թիրախ և ադրբեջանական ագրեսիայի զոհ», - նշեց Աբրահամայանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը